«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Հենց այդպես են դառնում կոլաբորանտ իշխանություն՝ Բաքվի «դեսանտ» Հայաստանում

Հենց այդպես են դառնում կոլաբորանտ իշխանություն՝ Բաքվի «դեսանտ» Հայաստանում
29.05.2025 | 20:10

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է՝ Ալիևի պահանջած՝ «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի մասին հայտարարությունները Ղարաբաղի ներկայացուցիչների քայլերի հայելային պատասխանն են:

«Դե մենք էլ ենք, չէ՞, տարածքային պահանջ բան անում, չէ՞, երբ որ, օրինակ, Ղարաբաղի ներկայացուցիչները նոր, ինչ-որ նախագահ են ընտրում իրանց համար, հետո ինչ-որ հայտարարություններ են անում: Մենք էդ չենք նկատում, բայց դրան ի պատասխան Ադրբեջանի արած քայլերը, ասում ենք՝ տեսա՞ք ինչ ասեց», - լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ նախագահը:

Ալեն Սիմոնյանի հայտարարություններն անամոթություն են, եթե նույնիսկ ինձ պես շատերը ռացիոնալ չեն համարում Հայաստանում Արցախի պետական մարմինների պահպանումը:

Ալեն Սիմոնյանի շեֆը՝ Նիկոլ Փաշինյանը, դեռ 2022թ-ի հոկտեմբերի 6-ին, Պրահայում, ԼՂ-ն ճանաչել է ունիտար Ադրբեջանի մաս՝ դրանով փակելով ԼՂ հակամարտության էջը:

Բայց դրանից հետո ավելի մեծ ուժգնությամբ Բաքվում խոսել են «Արևմտյան Ադրբեջանի» մասին, ընդ որում, պետական ամենաբարձր մակարդակով:

Բաքվի ագրեսիվ օրակարգը ոչ թե արցախցիների գործողությունների, այլ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության և 44-օրյա պատերազմի հետևանքն են:

Եթե Ալեն Սիմոնյանը փորձում է «մեղավոր» կարգել արցախցիներին, ապա դա մեկ անուն ունի. նա փորձում է պատասխանատվությունը ագրեսոր Ադրբեջանի ուսերից դնել զոհի՝ արցախցիների ուսերին, այլ խոսքով՝ սպասարկում է Բաքվի օրակարգը:

Հենց այդպես են դառնում կոլաբորանտ իշխանություն, Բաքվի «դեսանտ» Հայաստանում:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 561

Մեկնաբանություններ